Խորհրդակցություն նախարարի մոտ

2010 թվականի նոյեմբերի 16-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում կայացավ խորհրդակցություն նախարար Ն. Ասծատրյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը ներկա էին  փոխնախարար  Լ. Ղուլյանը,  Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար  Ս. Խաչատրյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցությունը վարում էր նախարարը:
Օրակարգում ընդգրկված էր Քաշաթաղի շրջանի բնակիչների բնակարանային խնդիրների հարցը:
Բարձրացված հարցի շուրջ ներկաները հանդես եկան առաջարկություններով:  Տևական քննարկումներից հետո նախարար Ն. Ասծատրյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ հանձնարարականներ, հստակեցվեցին յուրաքանչյուր ստորաբաժանման անելիքները` առկա խնդիրները սահմանված ժամկետներում լուծելու ուղղությամբ: Աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ` ընդգրկելով մասնագետներ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունից, Քաշաթաղի շրջվարչակազմից և շրջանի համայնքներից: Խմբի ղեկավար նշանակվեց  փոխնախարար  Լ. Ղուլյանը:

ԿԻՍՎԵԼ