Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական  ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. նոյեմբերի 25-ին հաստատվել է բարեգործության կարգով բարերար Լևոն Հայրապետյանի կողմից ԼեռնայինՂարաբաի  Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության  հասցեով 2010 թվականի  սեպտեմբերի 1-ին ստացված  պողպատե հիմնակմախքային տան բաշխումը (որոշում թիվ 89-Ա առ25.11.2010թ.):

Քննարկվել և հաստատվել են նաև`

  1. “Հայաստան”համահայկականհիմնադրամի կողմից իրականացվող “Լեռնային ՂարաբաղիՀանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի կահավորում” և “ԼեռնայինՂարաբաղի  Հանրապետության Շուշի քաղաքի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի կահավորում” ծրագրերը (որոշում թիվ 90-Ա և 91-Ա առ 25.11.2010թ.):
  2. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության բարեգործական  ծրագրերի համակարգմանհանձնաժողովի կողմից նախկինում հաստատված  “Հայաստան” համահայկական հիմնադրամի` “ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի 50 տեղանոց նորմանկապարտեզի կառուցում”, “Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Շուշի քաղաքի 2-րդ գոտուջրամատակարարման ցանցի կառուցում” և “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթիտան շենքի վերակառուցում” ծրագրերին հարակից գործարքները (որոշում թիվ 92-Ա, 94-Ա և 96-Ա առ25.11.2010թ.):
  3. ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգմանհանձնաժողովի կողմից նախկինում հաստատված “Հայաստան” համահայկական հիմնադրամի` “ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Իշխանյան փողոցի թիվ  19, Վաղարշյան փողոցի թիվ 17 ևԱմիրյան փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում” և “ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Վարանդայի փողոցի թիվ 1 բնակելի շենքի տանիքի կապիտալվերանորոգում” ծրագրերում փոփոխությունները և ծրագրերին հարակից գործարքները (որոշում թիվ 93-Ա և95-Ա առ 25.11.2010թ.):

ԿԻՍՎԵԼ