Հանդիպում երեխաների հետ

Այսօր` դեկտեմբերի 3-ին, հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Ստեփանակերտում` ՙFour Direction՚ ՍՊԸ-ում, տեղի ունեցավ հանդիպում սահմանափակ կարողություններով երեխաների հետ: Հանդիպմանը  մասնակցում էին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը, պարարվեստի ուսումնարանի սաները, ինչպես նաև դպրոցականները:

Հանդիպման ընթացքում երեխաները դիտեցին ֆիլմեր, խաղացին տարբեր տեսակի խաղեր և անցկացրին  բարի ժամանց: Այդ օրը երեխաների հուշերում ավելի տպավորիչ դարձնելու նպատակով պարարվեստի ուսումնարանի սաները վերջում հանդես եկան երգ ու պարով:                  Նախարարը ողջունեց ներկաներին և մաղթեց երեխաներին քաջ առողջություն, իղձերի իրականացում, բարձր տրամադրություն և ապագայի հանդեպ լավատեսություն:

ԿԻՍՎԵԼ