2011 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ

2011թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 16.8 մլրդ դրամ` 4.6%-ով ավելի, քան 2010թ., որը կազմում է 2011թ. պետական բյուջեի ծախսերի 26.4%-ը (2010թ.` 25.0%):
2011թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 32 500 դրամ (2010թ.` 30 000 դրամ), որի արդյունքում.
– չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստը կազմում է 149 500 դրամ (2010թ.` 138 000 դրամի),
–  գործազրկության նպաստը կազմում է 19 500 դրամ (2010թ.` 18 000 դրամ):
Պետական նպաստների համակարգում 2011 թվականի հունվարի 1-ից հավասարեցվել են պետական նպաստի բազային չափի գործակիցները ամբողջ ԼՂՀ-ում` ըստ առանձին կատեգորիաների: Այսպես.
–  ալիմենտ ստացող երեխաների նպաստը կազմում է 7 800 դրամ (2010թ.` 6 000 դրամ),
–  4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների նպաստը կազմում է 7 800 դրամ (2010թ.` 6 000 դրամ),
–    2-րդ խմբի հաշմանդամների երեխաների նպաստը կազմում է 9 000 դրամ (2010թ.` 6 000 դրամ),
–    մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող նպաստը կազմում է 15 000 դրամ (2010թ.` 12 000 դրամ):
ՙԼՂՀ հիշարժան օրերի կապակցությամբ միանվագ դրամական օգնության վճարում՚ ծրագրի շրջանակներում մայիսի 9-ի` Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ կտրամադրվի.
–    ՀՄՊ հաշմանդամներին` 50 000 դրամ (2010թ.` 16 000 դրամ),
–    ՀՄՊ մասնակիցներին` 50 000 դրամ (2010թ.` 13 000 դրամ),
–    ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին` 50 000 դրամ նախկին  (2010թ.` 11 000 դրամ):
Միաժամանակ հաշմանդամների կենսամակարդակը բարձրացնելու և միայնակ տարեցների խնամքը և սոցիալական սպասարկումը տնային պայմաններում ապահովելու նպատակով 2011 թվականից կգործեն ՙԴրամական օժանդակություն հաշմանդամներին` ինքնազբաղվածության ապահովման նպատակով՚ և ՙԱմենամսյա օժանդակություն` տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներին, հաշմանդամներին և սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին՚ ծրագրերը:

ԿԻՍՎԵԼ