Ընդունելություն նախարարի մոտ

Ս. թ. հունվարի 28-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ  տեղի ունեցավ հերթական ընդունելությունը ԼՂՀ քաղաքացիների հետ: Ընդունելությանը ներկա էին մի շարք քաղաքացիներ, ովքեր   ներկայացրեցին իրենց առջև ծառացած հոգսերն ու խնդիրները: Հարցերը հիմնականում վերաբերվում էին բնակարանային պայմանների բարելավմանը, ֆինանսական օգնության տրամադրմանը և ՀՄՊ վետերանների կողմից նախկինում ներդրած ավանդների տրամադրմանը: Հարցերից որոշները տեղում լուծում ստացան, իսկ մի մասը` լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի:

ԿԻՍՎԵԼ