2011թ. փետրվարի 7-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա էին փոխնախարարներ Լ. Ղուլյանը, Ս. Արզումանյանը, աշխատակազմի ղեկավար Ա. Ծատրյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, Ստեփանակերտի տարածքային բաժնի առաջատար մասնագետ Ռենա Ավագյանին երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար նախարարության անունից հանձնվեց շնորահակալագիր: Ներկաները շնորհավորեցին նրան և մաղթեցին քաջառողջություն: