Ս.թ. փետրվարի 9-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը այցելեց նախարարության համակարգում գործող ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ: Այցի նպատակն էր քննարկել ընթացիկ տարում նշված հաստատության կապիտալ վերանորոգման հետ կապված աշխատանքները, որը նախատեսվում է իրականացնել Մոսկվայի “Լուդինգ” ընկերության համասեփականատեր Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՙՄոդերն՚ ՓԲԸ տնօրեն Մ. Մելքումյանը, որը տեղում նախարարին ներկայացրեց կատարվելիք աշխատանքների պլանը: