ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2011թ. փետրվարի 07-ին և փետրվարի 21-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- 2010 թվականի դեկտեմբերի 24-ին Նիդերլանդների ՙIDA Foundation՚ կազմակերպության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների` դեղորայք, բժշկական պարագաներ, էլեկտրական կրիչ (որոշում թիվ 04-Ա առ 07.02.11թ.).
- 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների` տարբեր տեսակի բժշկական պարագաներ (որոշում թիվ 05-Ա առ 07.02.11թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 97-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ 06-Ա առ 07.02.11թ.).
- 2010 թվականի հունիսի 24-ին բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` կահույք և էլեկտրական սարքավորումներ (որոշում թիվ 07-Ա առ 21.02.11թ.).
- 2010 թվականի նոյեմբերի 19-ին բարերար Անթերանիկ Շահբազյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` օգտագործված հագուստներ և ապրանքներ (որոշում թիվ 08-Ա առ 21.02.11թ.).
- 2011 թվականի հունվարի 13-ին Գերմանիայի ՙCRONOMET Ferrileg՚ GmbH ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված բեռի` բժշկական ապրանքներ (որոշում թիվ 09-Ա առ 21.02.11թ.).
- 2011 թվականի փետրվարի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված բեռի` դեղորայք (որոշում թիվ 10-Ա առ 21.02.11թ.):