Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂՀ ներկայացուցիչ Պ. Ստատակիսի հետ

2011թ.  մարտի 1-ին ԼՂՀ Սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` Կարմիր խաչի միջազգային կազմակերպության  ԼՂՀ ներկայացուցիչ Պ. Ստատակիսի հետ: Հանդիպմանը ներկա էին նախարարի խորհրդականներ Ռ. Սարգսյանը և Դ. Ավետիսյանը:
Օրակարգում ընդրկված էին հետևյալ հարցերը.
1. 2010թ. համագործակցության ծրագրերի ամփոփում,
2. 2011թ. կատարվելիք աշխատանքների և 2012թ. հունիս-հուլիս ամիսների պլանային ծրագրերի մասին քննարկում:
Պ. Ստատակիսը իր գոհունակությունը հայտնեց հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Նա  նեկայացրեց, որ այժմ Կարմիր խաչի կոմիտեն աշխատում է մի ծրագրի վրա, որի նպատակն է սատարել Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքներին:  Անհայտ կորածների ընտանիքները խիստ կարիքավոր խումբ են կազմում և նման ծրագրի շնորհիվ հիշյալ ընտանիքները հնարավորություն կստանան հաղթահարել առօրյա կյանքում առկա անորոշության զգացումը:  Նշելով, որ ծրագրում ընդգրկված են 381 ընտանիք, նա ընդգծեց նաև նման ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը: Ի պատասխան` նախարար Ն. Ասծատրյանը նշեց, որ ներկայումս պետական միջոցներով բարելավվում են զոհված ազատամարտիկների  ընտանիքների բնակարանային պայմաները:
Պ. Ստատակիսը հետաքրքրվեց նաև ականերից տուժած քաղաքացիներին ցուցաբերվող  աջակցության մասին: Պատասխանելով բարձրացված հարցին` նախարարը նշեց, որ  հիշյալ քաղաքացիները, համապատասխան բժշկական փաստաթղթերով կարող են դիմել ԼՂՀ սոցապահովության  նախարարության համակարգում գործող ԲՍՓ կենտրոն, որն, օրենքով սահմանված կարգով, իրականացնում է քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն` աշխատունակության կորստի աստիճանի որոշման և հաշմանդամության սահմանման նպատակով: Բացի այդ նախարարության համակարգում գործում է նաև պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն, որն ապահովում է քաղաքացիներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով:
Նախարար Ն. Ասծատրյանը նշեց, որ  ԿԽՄԿ-ի  հետ համագործակցության շրջանակներում,  այս կամ այն  ծրագիրը կյանքի կոչելու նպատակով` անհրաժեշտության դեպքում  իրականացվում  է համապատասխան  տեղեկատվության  փոխանակում:

 

ԿԻՍՎԵԼ