Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ օրը միշտ տոնական է բոլորիս համար, քանզի օրվա խորհուրդը կինն է` մայրը, քույրը, սիրելին: Այս տոնը լավագույն առիթ է երիցս մեր խոր ակնածանքն ու երախտագիտությունն արտահայտելու համար: Մեծ է Ձեր առաքելությունը ինչպես նոր սերունդ ծնելու և դաստիարակելու, այնպես էլ մեր հայրենիքի հզորության ամրապնդման գործում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միշտ ձգտում են լուծել այն բոլոր խնդիրները, որոնք առնչվում են Ձեզ`տարբեր ասպարեզներում, այդ թվում` սոցիալական: Գործում են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք նպատակաուղղված են կանանց կենսապայմանների հետագա բարձրացմանը:
Ձեր մեջ ներդաշնակորեն միահյուսված են քնքշանքն ու հոգատարությունը, հմայքն ու գեղեցկությունը, հավատարմությունն ու լավատեսությունը:
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` Մարտի 8-ի առթիվ, մաղթում` առողջություն, անսահման սեր, երջանկություն: Ժպիտն ու գարնանային պայծառ տրամադրությունը թող միշտ ուղեկից լինեն Ձեզ` ողջ կյանքի ընթացքում: