Ս. թ. մարտի 14-ին ԼՂՀ սոցապահովության նախարարի մոտ տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայի ՚ԱՆԱՍՙ սոցաշխատողների միության անդամ Մարի Ժենևի Մանեի, ՀՕՖ ՚Երեխաների աջակցության կենտրոնՙ հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի, ինչպես նաև Արցախ ժամանած այլ հյուրերի մասնակցությամբ:
Մարի Ժենևը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ առաջին անգամ է ՀՀ-ում և Արցախում: Այցի նպատակն է` սոցիալական ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցությունը, փորձի գիտելիքների փոխանակումը` մասնագետների պատրաստման միջոցով: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև երեխաների պաշտպանության հարցին, որի վերաբերյալ Մարի Ժենևը նշեց, որ նախատեսում են բացել երեխաների պաշտպանության կենտրոններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, որի իրականացման համար կպահանջվի 1-2 տարի: Տիկին Անտոնյանը իր հերթին ավելացրեց, որ նպատակ ունի հետագայում Արցախում բացել կենտրոն, որը կզբաղվի սոցաշխատողների կրթությամբ և վերապատրաստմամբ:
Նախարարը ողջունեց այդ ծրագրերը և նշեց, որ շահագրգռված ենք նման կապերի հաստատմանը, ծրագրերի իրականացմանը և, որ շատ ենք կարևորում համագործակցությունը Ֆրանսիայի նման պետության հետ: Ն. Ասծատրյանը համառոտ ներկայացրեց հանրապետությունում առկա սոցիալական վիճակը, սոցաշխատողների ինստիտուտը` նշելով, որ 2-3 տարուց ԼՂՀ-ում կունենանք բարձրագույն կրթությամբ մասնագետներ: Հանդիպման վերջում նախարարը իր երախտագիտության խոսքը հղեց հյուրերին` ավելացնելով, որ արդյունքի հասնելու համար ցանկալի է նման հանդիպումները ունենան շարունակական բնույթ, ինչը ողջունվեց մասնակիցների կողմից:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում Ֆրանսիայի “ԱՆԱՍ” սոցաշխատողների միության ներկայացուցիչների հետ