ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ս.թ. մարտի 18-ին մասնակցեց Մարտունու շրջանի Սոս գյուղում հրավիրված հաշվետու ժողովին, որի ընթացքում Սոսի համայնքապետ Ի. Ղահրամանյանը հանդես եկավ 2010 թվականին իրականացրած աշխատանքների հաշվետվությամբ և ներկայացրեց 2011 թվականի անելիքները: Ժողովին մասնակցում էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Ա. Ավանեսյանը:
Հանդիպման ընթացքում համայնքապետը անդրադարձավ համայնքում առկա խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցի շենքի անմխիթար վիճակին, մանկապարտեզի տանիքի վերանորոգմանը, ակումբի, սպորտդահլիճի բացակայությանը, գյուղի ծայրամասային տեղերում լուսավորմանը, ամբուլատորիայի հեռախոսակապի բացակայությանը:
Առաջադրված խնդիրների շուրջ պարզաբանումներ տալուց հետո Ն. Ասծատրյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Բարձրացված հարցերից որոշները տեղում լուծում ստացան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցադրումները վերցվեցին նախարարի հսկողության տակ:
Հանդիպման վերջում նախարար Ն. Ասծատրյանը և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Ա. Ավանեսյանը հանդես եկան եզրափակիչ խոսքով:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի համայնքապետի հաշվետվություն