Հանդիպում Գերմանիայի ”Հույսի պատկեր” կազմակերպության ՀՀ ներկայացուցչի հետ

Այսօր ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի ՙՀույսի պատկեր՚ միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ  Վիգեն  Աղանիկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են   կազմակերպության կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ծրագերը` մասնավորապես սոցիալապես անապահով 61  ծնողազուրկ ընտանիքներին սննդամթերքի տեսքով օգնության ցուցաբերումը: Նախարարը ընդգծեց կազմակերպության կողմից ԼՂՀ-ում իրականացվող աշխատանքների կարևորությունը, գոհունակություն հայտնեց կազմակերպությանը` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում և հույս հայտնեց, որ ծրագիրը  շարունակական  բնույթ կկրի:
Հանդիպմանը մասնակցում էին նախարարության համակարգում գործող  ՙՊրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՚ ՊՈԱԿ-ի  տնօրեն  Լ. Բաբայանը և նախարարի խոհրդական Դ. Ավետիսյանը:

ԿԻՍՎԵԼ