Այցելություն ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ

Ս.թ. մարտի  24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահ Բ. Սահակյանը, սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը  և պաշտոնատար այլ անձինք այցելեցին ԼՂՀ սոցապահովության  նախարարության  համակարգում գործող ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ: Այցի նպատակն էր  տեղում ծանոթանալ  նշված հաստատության շենքային պայմաններին,  սպասարկման կարգին և քննարկել ընթացիկ տարում հաստատության կապիտալ հիմնանորոգման հետ կապված աշխատանքները, որոնք կիրականացվեն Մոսկվայի “Լուդինգ” ընկերության համասեփականատեր Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև “Մոդերն” ՓԲԸ տնօրեն Մ. Մելքումյանը, ով տեղում նախագահին  ներկայացրեց կատարվելիք աշխատանքների պլանը և պատասխանեց մի շարք հարցերի` կապված աշխատանքների իրականացման հետ:
Նախագահ Բ. Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԿԻՍՎԵԼ