Նախագահի այցը ՙՊրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՚ ՊՈԱԿ և նախարարության կենտրոնական պահեստ

2011 թվականի մարտի  26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բ. Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք այցելեցին ԼՂՀ սոցապահովության նախարարության  համակարգում գործող ՙՊրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՚ ՊՈԱԿ և կենտրոնական պահեստ: Նախագահ Բ. Սահակյանը համապատասխան մարմինների ղեկավարներին  հանձնարարեց կենտրոնի տարածքում գտնվող հին ավտոտնակների փոխարեն կառուցել նոր մասնաշենք` հաշմանդամների սպասարկաման հետ կապված աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Հաշվի առնելով ներմուծվող բեռների ծավալը և նոր պահեստի կառուցման անհրաժեշտությունը, Նախագահը հանձնարարականներ տվեց նաև նոր հարմարավետ պահեստի կառուցման և   տարածքի բարեկարգման աշխատանքների  պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԿԻՍՎԵԼ