Աշխատանաքային խորհրդակցության ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում

2011 թվականի  մարտի  30-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացավ աշխատանքային խորհրդակցություն` փոխնախարարներ Լ. Ղուլյանի, Ս. Արզումանյանի,  աշխատակազմի ղեկավար Ա. Ծատրյանի, տարածքային սոցգործակալությունների, նախարարության համապատսխան ստորաբաժանումների ղեկավարների  մասկակցությամբ:
Խորհրդակցությունը  վարում էր  նախարար Ն.  Ասծատրյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը:
1.    ՙՍոցիալական ապահովության ծառայություն՚ գործակալության պետ Մ. Վիրաբյանի զեկույցը առկա խնդիրների և դրանց լուծման նպատակով  առաջարկությունների մասին:
2.    Վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի բաժնի պետ Ա. Բախտամյանի  զեկույցը  կատարած աշխատանքների մասին:
3.    Տարածքային սոցգործակալությունների պատասխանատուների զեկույցները առկա խնդիրների և դրանց լուծման նպատակով  առաջարկությունների մասին:
4.    Այլ  հարցեր:
5.    Ներկայացված խնդիրների շուրջ նախարարի  հանձնարարականները:
Ստորաբաժանումների ղեկավարները հանդես  եկան հակիրճ  տեղեկատվությամբ:  Նախարար Ն. Ասծատրյանը բավարար գնահատեց ստորաբաժանումների կատարած աշխատանքները:
Առաջադրված հարցադրումների  լուծման նպատակով նախարար  Ն.  Ասծատրյանը  կոնկրետ  հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին:

ԿԻՍՎԵԼ