Գարնանային այս հիասքանչ տոնի` մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում առողջություն, անսահման սեր ու երջանկություն:
Բազում տառապանքներ կրած ու հաղթանակի բերկրանքն ապրած արցախցի կանայք այսօր շրջապատված են պետական հոգածությամբ: Մեր պետությունը լայն ծրագրեր է իրականացնում` ուղղված կանանց կենսապայմանների բարելավմանը, ծնելիության ու բազմազավակության խթանմանը, նորաստեղծ ընտանիքների խրախուսմանը: Արցախուհիներն այսօր ամբողջ հոգով ու սրտով արարում են խաղաղ ճակատում. նրանք և՛ օջախի պահապան են, և՛ հայրենիքի պաշտպան, և՛ հասարակական ու պետական գործիչ:
Մայրության և գեղեցկության տոնը լցված է բարությամբ, սիրով ու ջերմությամբ: Ու թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, քնքշությունն ու պայծառ ժպիտը միշտ Ձեր ուղեկիցը լինեն, սիրելի կանայք, մայրեր և քույրեր:
ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան