ԼՂՀ ԿԲԾՀՀ-ի կողմից հաստատված ծրագրեր

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2011թ. ապրիլի 01-ին և ապրիլի 08-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

 

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվող ՙՍտեփանակերտ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի ճակատային մասի և տարածքի բարեկարգման վերանախագծման աշխատանքների՚  ծրագրի մասին (որոշում թիվ 18-Ա  առ 01.04.11թ.).
  • 2011 թվականի հունվարի 11-ին բարերար Լևոն Հայրապետյանի կողմից ԼՂՀ սոցապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` կահույք և էլեկտրական սարքավորումներ (որոշում թիվ 19-Ա  առ 08.04.11թ.).
  • 2011 թվականի մարտի 4-ին Կանադայի Բժշկական ասոցիացիայի կողմից ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հասցեով ստացված բեռի` տեղային զննման ուլտրաձայնային սարք և զոնդ` տեղային զննման ուլտրաձայնային սարքի (որոշում թիվ 20-Ա առ 08.04.11թ.):
ԿԻՍՎԵԼ