Ս. թ. ապրիլի 25-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ընդունեց ՙԱրտաքսված վտարանդի անձանց եվրոպական միության՚ (EUEEP) անդամներ Մ. Լակոտային և Է. Նեամին: Հանդիպմանը ներկա էին նաև փախստականների և վերաբնակիչների վարչության պետ Կ. Թորոսյանը, միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Է. Մխիթարյանը, նախարարի խորհրդական Դ. Ավետիսյանը:
Հյուրերի այցի նպատակն էր ծանոթանալ ԼՂՀ-ում Ադրբեջանից բռնագաղթված և փախստական ընտանիքներին առնչվող հիմնախնդիրներին: Նախարարը ներկայացրեց վերոհիշյալ անձանց խնդիրները, նրանց սոցիալական երաշխիքները և ավելացրեց, որ չնայած նշված անձինք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, սակայն դեռևս հոգեբանորեն ճնշված վիճակում են. ԼՂՀ փախստականները միջազգային հասարակայնության կողմից ենթարկվում են խտրականության: Ն. Ասծատրյանը հույս հայտնեց, որ կազմակերպության անդամները օբյեկտիվորեն կներկայացնեն փախստականների վիճակը եվրոմիությունում:
Հանդիպման վերջում հյուրերը նախարարին նվիրեցին ՙԱրտաքսված վտարանդի անձանց եվրոպական միության՚ խորհրդանիշը և շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում “Արտաքսված վտարանդի անձանց եվրոպական միության” (EUEEP) անդամների հետ