Հայտնում ենք, որ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի և Հաղթանակի օրվա կապակցությամբ միանվագ դրամական օգնություն կհատկացվի հետևյալ անձանց`
1. Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին` 50000-ական դրամ,
2. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին` 50000 ական դրամ,
3. Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց` 25000-ական դրամ,
4. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց` 25000-ական դրամ,
5. զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին` 16000-ական դրամ,
6. հաշմանդամ զինծառայողներին` 10000-ական դրամ,
7. ԽՍՀՄ մեդալակիրներին` 11000-ական դրամ:
Դրամական օգնության վճարումները կիրականացվեն ս.թ ապրիլի 28-ից Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող “Արցախփոստ” ՓԲԸ բաժանմունքների կողմից` ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրերի:
Դրամական օգնությունն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: