Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2011թ. մայիսի 10-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված բարերար Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ ԼՂՀ տարածքում իրականացվող ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում թիվ 22-Ա).
  • Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղի   մանկապարտեզի կահավորում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 23-Ա).
  • Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղի   մանկապարտեզի խաղահրապարակի գույքի պատրաստում, գնում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 24-Ա).
  • ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված ՙՀայաստան՚ hամահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի 50 տեղանոց նոր մանկապարտեզի կառուցում՚ ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին  (որոշում թիվ 25-Ա).
  • ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված ՙՀայաստան՚ hամահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում  մանկապարտեզի կառուցում՚ ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին  (որոշում թիվ 26-Ա):

 

ԿԻՍՎԵԼ