Օբյեկտային վարժանք

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների պլանի համաձայն, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար, ՍԱՆ քաղպաշտպանության պետ Ն. Ասծատրյանի կարգադրությամբ 2011թ. մայիսի 18-ին անցկացվեց քաղպաշտպանության օբյեկտային վարժանք` “Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ՍԱՆ ղեկավար կազմի և անձնակազմի գործողությունները “օդային տագնապի” դեպքում և հարձակման հետևանքների վերացման ժամանակ”:
Ըստ վարժանքի պլանի, ժամը 11.00-ին հայտարարվեց օդային տագնապ: Անձնակազմը 1 րոպե 45 վայրկյանում տարհանվեց շենքից և տեղաբաշխվեց նախատեսված թաքստոցում: Օդային տագնապի ավարտից հետո վարժանքի ղեկավարի կողմից հրահանգ տրվեց փրկարար և հրշեջ խմբերին` իրականացնել շենքի հետախուզումը: Այդ ընթացքում մասնաշենքի աջ թևում հայտնաբերվեցին փլուզումներ (փլատակների տակ էին մնացել 3 աշխատողներ), առաջին հարկի ձախ թևում` հրդեհ: Փրկարար խումբը փլատակներից դուրս բերեց վիրավորներին և ցույց տվեց առաջին բուժօգնությունը:  Հրշեջ խումբը հրդեհի մարումն իրականացրեց նախարարությունում առկա հակահրդեհային միջոցներով;
Ժամը 12-ին հայտարարվեց օբյեկտային վարժանքի ավարտը, և նախարարության քաղպաշտպանության պետի մոտ կատարվեց վարժանքի վերլուծություն:

ԿԻՍՎԵԼ