Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2011թ. մայիսի 16-ին  ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի աջակողմյա հատվածամասի և սպորտային մասնաշենքի հիմնանորոգման լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 27-Ա).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 28-Ա).
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 29-Ա),
  • ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման՚ ծրագրի մասին   (որոշում թիվ 30-Ա),
  • 2011 թվականի մարտի 17-ին բարերար Սեյրան Կարապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` բեռնատար-աղբատար մեքենա (որոշում թիվ 31-Ա):
  • 2011 թվականի փետրվարի 23-ին բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` էլեկտրական և տնտեսական ապրանքներ, հուշանվերներ, տարբեր տեսակի ապրանքներ (որոշում թիվ 32-Ա):

 

ԿԻՍՎԵԼ