Հունիսի 1-ը` տոն բոլոր երեխաների համար


ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը երեխաների պաշտպանության  միջազգային օրվա կապակցությամբ այցելեց նախարարության համակարգում գործող “Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն” ՊՈԱԿ: Նախարարը ջերմորեն շնորհավորեց երեխաներին` մաղթելով  նրանց առողջություն, երջանկություն, լուսե երազներ և անհոգ մանկություն: Միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես եկան գեղարվեստական ելույթներով, զբաղվեցին կավճանկաչությամբ, դիտեցին ցուցադրված ձեռքի աշխատանքները, մասնակցեցին տարբեր խաղերի:

Նախարարության ներկայացուցիչները շնորհավորեցին նաև Քաշաթաղում գործող  երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներին:

ԿԻՍՎԵԼ