Հանդիպում նախարարի մոտ

2011թ. հունիսի 1-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում`  Հայ Ավետարանչական Մկրտական Քրիստոնեական եկեղեցու միության նախագահ Ա. Նահապետյանի և նույն եկեղեցու տեղական հովիվ Գ.Աբրիյանի  մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ  Ա. Նահապետյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող բարեգործական ծրագրերը, և նշեց, որ  վառելափայտով ապահովման ՙՏաք Ձմեռ՚ ծրագիրը կկրի շարունակակական բնույթ:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց    Հայաստանի Հանրապետության  ք. Երևանից բարեգործական կարգով ստացվող բեռը Արցախ տեղափոխելու մասին:   Նշվեց նաև, որ բարեգործական ծրագրերի շրջանակներում ք. Շուշիում կկազմակերպվեն ամառային ճամբարներ, որոնց փուլ առ փուլ կմասնակցեն երեխաների  խնամքի և  պաշտպանության թիվ 1 գիշերոթիկ հաստատության  սաները:
Նախարարը ավելացրեց, որ բարեգործական ծրագրերի շրջանակներում սոցապահովության նախարարությունը ամուր կապեր է հաստատում բարերարների հետ և անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն է տրամադրում վերջիններիս այս կամ այն ծրագիրը իրականացնելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ