Հանդիսավոր երեկո` նվիրված ԼՂՀ սոցապահովության համակարգի 80-ամյակին և սոցաշխատողի օրվան

2011թ. հունիսի 14-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ  հանդիսավոր երեկո` նվիրված ԼՂՀ սոցապահովության համակարգի 80-ամյակին և սոցիալական աշխատողի օրվան: Երեկոյին ներկա էին ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը,  պաշտոնատար այրեր,  սոցիալական համակարգի աշխատողներ, հյուրեր, հրավիրվածներ:  ԼՂՀ սոցապահովության հիմնադրման և 80-ամյա գործունեության մասին տեսահոլովակը դիտելուց հետո, շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԼՂՀ սոցապահովության  նախարար Ն. Ասծատրյանը: Համակարգի հոբելյանին և սոցիալական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր արարողության առթիվ շնորհավորանքի խոսք ասաց նախագահ Բ. Սահակյանը`  ջերմ բարեմաղթանքներ հղելով սոցաշխատողներին, և համակարգի աշխատողներ ԼՂՀ սոցապ. նախարարի  1-ին  տեղակալ Լենստոն   Լևոնի Ղուլյանին,   ընտանիքի և երեխանների հիմնահարցերի վարչության պետ Սամվել  Շախմուրադի Դադայանին   և ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ-ին`  ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրեց  ԼՂՀ  ՙԵրախտագիտության՚ մեդալով: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո տեղի ունեցավ տոնական համերգ: Համերգի  փոքրիկ մասնակիցների փայլուն կատարումները  մեծ  ջերմությամբ ընդունվեցին  ներկաների կողմից:

Նախարարի  շնորհավորական  ուղերձը

ԿԻՍՎԵԼ