Աշխատանքի պետական տեսչության կողմից շարունակվում է ԼՂՀ շրջկենտրոններում գործատուների շրջանում սեմինարների անցկացումը, որի հիմքում ընկած են Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումները:
Հերթական հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 16-ին, Մարտունի քաղաքում: Հանդիպմանը ներկա էին Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ժիրայր Միրզոյանը, շուրջ վեց տասնյակ գործարարներ ու աշխատողներ, որոնց հուզող հարցերին (արձակման նպաստ, վերջնահաշվարկ, գիշերային, արտաժամյա աշխատանքի վարձատրություն և այլն) տրվել են համապատասխան մեկնաբանություններ:
Աշխատանքի պետական տեսչության պատասխանատուների հետ գործատուների հերթական հանդիպումը տեղի կունենա Շուշի քաղաքում, ս.թ. հունիսի 22-ին:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Աշխատանքային օրենսդրության պարզաբանումներ Մարտունու շրջանում