Հանդիպում նախարարի մոտ

2011թ. հունիսի 20-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային  հանդիպում   մեցենատ, Շահումյանի շրջանի Քնարավան  գյուղի կառուցման  հովանավոր Նարեկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին գյուղում առկա  խնդիրները, կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ուժերով  դրանց լուծման վերաբերյալ: Այդ նպատակով նախարարը առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ` ներառելով ներկայացուցիչներ ԼՂՀ սոցապահովության, քաղաքաշինության  նախարարություններից, շրջվարչակազմից:
Ն. Ասծատրյանը ավելացրեց նաև, որ բարեգործական ծրագրերի շրջանակներում սոցապահովության նախարարությունը ամուր կապեր է հաստատում բարերարների հետ և անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն է տրամադրում վերջիններիս այս կամ այն ծրագիրը իրականացնելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև  ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վ. Դանիելյանը, նախարարության միգրացիոն քաղակականության բաժնի պետ Կ. Թորոսյանը, Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի  գյուղապետ Մ. Փիլոսյանը:

ԿԻՍՎԵԼ