Աշխատանքային խորհրդակցություն

Ս.թ հուլիսի  7-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում կայացավ խորհրդակցություն` փոխնախարար Լ. Ղուլյանի, աշխատակազմի ղեկավար Ա.Ծատրյանի և ԲՍՓ կենտրոնի բժիշկ-մասնագետների հետ: Խորհրդակցությունը վարում էր նախարար Ն. Ասծատրյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. Կենտրոնի աշխատանքների կանոնակարգը:
2. Տեղեկատվական բազայի աշխատանքները:
Առաջին հարցի վերաբերյալ նախարարը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան աշխատանքները պատշաճ ժամկետներում կազմակերպելու համար, իսկ մյուս հարցի կապակցությամբ հանձնարարվեց մինչև 2011 թվականի վերջը ավարտել նախատեսված աշխատանքները:
Վերջում նախարարը կոչ արեց խորհրդակցության մասնակիցներին աջակցել  վերոհիշյալ աշխատանքների իրականացմանը:

ԿԻՍՎԵԼ