2011թ. հուլիսի 20-ին ԼՂՀ Սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ՀՀ պատվիրակության սոցիալական և էկոնոմիկայի ոլորտի պատասխանատու Ա. Բժիխատլովի և ԼՂՀ ներկայացուցիչ Պ. Ստատակիսի հետ: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. 2011թ. համագործակցության ծրագրերի ամփոփում,
2. 2012թ. կատարելվիք աշխատանքների քննարկում:
Պ. Ստատակիսը նեկայացրեց, որ այժմ Կարմիր խաչի կոմիտեն աշխատում է մի ծրագրի վրա, որի նպատակն է սատարել Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ականից տուժած քաղաքացիներին:
Բարձրացված հարցի վերաբերհյալ նախարարը նշեց, որ հիշյալ քաղաքացիները, համապատասխան բժշկական փաստաթղթերով կարող են դիմել ԼՂՀ սոցապահովության նախարարության համակարգում գործող ԲՍՓ կենտրոն, որն, օրենքով սահմանված կարգով, իրականացնում է քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն` աշխատունակության կորստի աստիճանի որոշման և հաշմանդամության սահմանման նպատակով:
Ա. Բժիխատլովը հետաքրքրվեց Արցախի Հանրապետությունում առկա կենսաթոշակների և նպաստների չափերով և տեսակներով: Պատասխանելով հարցին` նախարար Ն. Ասծատրյանը ավելացրեց, որ ամուր կապեր են հաստատված ՄԿԽԿ հետ և պատրաստակամություն հայտնեց ապհովել վերջիններիս անհրաժեշտ տեղեկատվությամբ այս կամ այն ծրագրի իրականացման գործում:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՀՀ և ԼՂՀ ներկայացուցիչների հետ