Սպասումի ու կարոտի ցավով

Այսօր` 2011թ. օգոստոսի 30-ին, նշվում է անհայտ կորածների միջազգային օրը:
Անհայտ կորածների հիմնախնդիրն ամենալուրջ մարդասիրական հիմնախնդիրներից է: Այն բաց վերք է և վաղեմության ժամկետ չունի նրանց համար, ում տանջում է անորոշությունը իրենց հարազատների ճակատագրի մասին: Աշխարհի բոլոր ծագերում մարդիկ` միավորված սպասումի ու կարոտի ցավով, որոնում են իրենց կորած ծնողներին, քույրերին ու եղբայրներին, կանանց, ամուսիններին ու երեխաներին: Նրանց թվում են մեզ պարտադրված պատերազմում իրենց հայրական օջախներից բռնի կերպով կտրված հարյուրավոր ազատամարտիկներ:
ԼՂՀ իշխանությունների տեսադաշտում են անհայտության մատնված ազատամարտիկների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքների կարիքները հոգալու խնդիրները: Ցավոք, հայտնի չեն մեր հայրենակիցների ճշգրիտ հասցեները, սակայն այսօր` հիշատակի այս օրը, նրանց ոգու ուժն ու ազատատենչ գաղափարները միավորում են արցախահայությանը` հանուն նվիրական իղձերի իրականացման:

ԼՂՀ ՍՈՑԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐ
ՆԱՐԻՆԵ ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԿԻՍՎԵԼ