2011թ. սեպտեմբերի 5-ին Արցախի անկախության 20-ամյակի կապակցությամբ Մոսկվայի “Լուդինգ” ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանի կողմից MITSUBISHI L 200 մակնիշի թվով 6 ավտոմեքենաներ սոցիալական ծրագրերի իրականացմաննպատակով հանձնվեցին ԼՂՀ կառավարությանը` ի դեմս սոցապահովության նախարարության: Այդ առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունը, զինվորականության և հասարակայնության ներկայացուցիչները:ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իր խոսքում բարձր գնահատելով պետական աջակցությամբ ծնունդ առած ծրագրի դերն ու նշանակությունը, ԼՂՀ իշխանությունների անունից խորին շնորհակալություն հայտնեց Մոսկվայի “Լուդինգ” ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին` երրորդ անգամ ծրագիրը ֆինանսավորելու համար: