Հանդիպում ֆրանսիայի ՙԼԵ ՄՈՆԴԵ՚ և ՙԿՈԶԵՏ՚ թերթերի անկախ լրագրողների հետ

2011թ. սեպտեմբերի 6-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` ֆրանսիայի ՙԼԵ ՄՈՆԴԵ՚ և ՙԿՈԶԵՏ՚ թերթերի անկախ լրագրողներ` Անաիս Կոանյակ և Ժոլեն Պեբրերի և ՙԱղավնի՚ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմեն Ռակեդջյանի  հետ:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը`
1.  նախարարության գործունեության պարզաբանումը,
2. վերաբնակեցման և հայրենադարձության ծրագրերը,
3 ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի  կողմից ԼՂՀ-ում իրականացվող բարեգործական  ծրագրերը:
Հանդիպման ընթացքում նախարարը  մանրամասն ներկայացրեց նախարարության կառուցվածքը, առանձնացված ստորաբաժանումների  և համակարգում գործող մարմինների գործնեությունը և պատասխանեց լրագրողներին հուզող բոլոր հարցերին:
Հանդիպման վերջում  Ն. Ասծատրյանը իր գոհունակությունը հայտնեց լրագրողներին  այցի  համար:

ԿԻՍՎԵԼ