Ս.թ. սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարար Ն.Ասծատրյանի մոտ հրավիրվեց խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժնի գլխավոր մասնագետ, նյարդաբան Ն. Մնացականյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հ.Հակոբյանի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Ն. Մնացականյանը հանդես եկավ զեկույցով. քննարկվեցին կենտրոնի գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրների առավել արդյունավետ լուծման և բացթողումների բացառման, ինչպես նաև 12 հաշմանդամ քաղաքացիների բժշկասոցիալական հսկողական վերափորձաքննություն անցնելու հարցերը:
ՀՀ ԲՍՓ գործակալության փորձագետները բավարար գնահատեցին ԼՂՀ ԲՍՓ կենտրոնի կատարած աշխատանքը:
Խորհդակցության վերջում նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԲՍՓ գործակալության փորձագետներին համագործակցության համար: