Ս.թ սեպտեմբերի 13-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հ. Հակբոյանի և կենտրոնի անձնակազմի մասնակցությամբ հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությունը վարում էր նախարար Ն. Ասծատրյանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերվում էին կենտրոնի աշխատանքների կանոնակարգին, նոր ձևաթղթերի մշակմանը և իրագործմանը, արխիվացման աշխատանքների կատարմանը: Նախարարը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան աշխատանքները պատշաճ ժամկետներում կազմակերպելու համար:
Ամփոփելով քննարկումը` Ն. Ասծատրյանը պատասխանեց մասնակիցների բոլոր հարցերին` հույս հայտնելով, որ թափանցիկ աշխատաոճը կշարունակվի և ներկաներին կոչ արեց աջակցել վերոնշյալ աշխատանքների իրականացմանը: