Հանդիպում Ռուսաստանի Դաշնության ՙ Ճշմարիտ օգնության ՚ հիմնադրամի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ

Ս.թ. սեպտեմբերի 17-ին ԼՂՀ սոցապահովության նախարարի մոտ տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության ՙ Ճշմարիտ օգնության ՚ հիմնադրամի նախագահ Ե. Գլինկոյի, քաղաքագետ Կ. Գևորգյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Հանդիպումը նվիրված էր ԼՂՀ-ում բարեգործական ծրագրերի իրականացմանը, բարեգործական ֆոնդերի ստեղծմանը, ծանր, անբուժելի հիվանդությամբ տառապող անձանց համար հատուկ հիվանդանոցների առկայությանը:  Նախարարը ներկայացրեց այդ ուղղությամբ վարվող պետական քաղաքականությունը և պատասխանեց հյուրերի կողմից առաջադրված բոլոր հարցերին:

ԿԻՍՎԵԼ