Ս.թ. սեպտեմբերի 23-ին ԼՂՀ սոցապահովության նախարարի մոտ տեղի ունեցավ հանդիպում Հայաստան – Սփյուռք համաժողովի անդամներ Ս. Տեր-Ավետիսյանի, Մ. Հախվերդյանի, Ա. Կարապետյանի մասնակցությամբ: Հանդիպումը նվիրված էր ԼՂՀ-ում բարեգործական ծրագրերի իրականացմանը, բարեգործական ֆոնդերի ստեղծմանը, սոցիալական բնույթ կրող հարցերին, ինչպես նաև սոցիալական տարբեր կատեգորիաներին պատկանող քաղաքացիների խնդիրներին: Նախարարը ներկայացրեց այդ ուղղությամբ վարվող պետական քաղաքականությունը և սպառիչ պատասխաններ տվեց ներկաների ներկայացրած հարցերին: