Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2011թ. սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 29-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • ՙ2011թ. հունիսի 27-ին բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` կահույք, խոհանոցային պարագաներ, սպորտային գույք և այլ տեսակի ապրանքներ (որոշում թիվ 61-Ա  առ  19.09.11թ.).
  • 2011թ. օգոստոսի 19-ին ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի և ԱՄՆ ԼՂՀ գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հասցեով ստացված բեռի` դեղորայք և գրքեր (որոշում թիվ 62-Ա առ 19.09.11թ.),
  • Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ՙԶանգակատուն գյուղում ագրոսպասարկման կենտրոնի կառուցում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 63-Ա առ 19.09.11թ.).
  • Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ՙՍտեփանակերտ քաղաքի հուշահամալիրի ինժեներական կահավորման, կենտրոնական հյուսիսային մուտքի, հարակից արևելյան մասի դեկորատիվ պարիսպ-ցանկապատերի վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ՚ ծրագրի մասին  (որոշում թիվ 64-Ա  առ 29.09.11թ. ):
ԿԻՍՎԵԼ