Ս.թ. հոկտեմբերի 17-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ընդունեց ՙՆոր սկիզբ՚ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներ Լ. Բարդակջյանին և Ա. Զաքյանին:
Հյուրերի այցի նպատակը ՀՀ-ում և ԼՂՀ-ում կատարված բարեգործական ծրագրերի ներկայացումն էր: Լ. Բարդակջյանը մանրամասն ներկայացրեց նախատեսվող անելիքները Արցախում:
Նախարարը ողջունեց այդ ծրագրերը և նշեց, որ շահագրգռված է նման կապերի հաստատմանը, ծրագրերի իրականացմանը և որ շատ է կարևորում համագործակցությունը: Ն.Ասծատրյանը համառոտ ներկայացրեց հանրապետությունում առկա սոցիալական վիճակը: Հանդիպման վերջում նախարարը իր երախտագիտության խոսքը հղեց հյուրերին` ավելացնելով, որ արդյունքի հասնելու համար ցանկալի է նման հանդիպումները շարունակական բնույթ կրեն, ինչը ողջունվեց մասնակիցների կողմից: