Արև” համակարգ

2011 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև  նոյեմբերի 1-ը տեսողական խնդիրներ ունեցող 1-ին խմբի 6 հաշմանդամների համար իրականացվել է ՙԱրև՚ համակարգով համակարգչային ուսուցում: Այն կազմակերպվել է Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի  մասնագետների կողմից:
Պետական բյուջեի միջոցների հաշվին նոյեմբերի 1-ին նրանց տրամադրվել են վկայականներ և համակարգիչներ`  հատուկ ծրագրեր տեղադրած, իրենց բոլոր տեխնիկական միջոցներով:
ՙԱրև՚  ծրագրի  նպատակն է հնարավոր դարձնել տեսողության հետ բարդություններ ունեցող անձանց հաղորդակցումը համակարգիչների հետ և օժանդակել նրանց ինտեգրմանը  հասարակության մեջ:

ԿԻՍՎԵԼ