Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նոյեմբերի 13-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես կույրերի միջազգային օր: Օրվա խորհուրդն է` ուշադրություն հրավիրել հասարակության այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր ունենալով սահմանափակ կարողություններ, ավելի հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Երբեմն ուշադրությունն ու սերը կարող են ավելի օգտակար լինել, քան բժշկությունն ու ցանկացած աջակցություն: Ճակատագրի բերումով այդ մարդկանց բաժին հասած սահմանափակումները մենք պետք է փորձենք ինչ-որ տեղ փոխհատուցել այնպիսի վերաբերմունքով, որ նրանցից ոչ մեկն իրեն օտարված չզգա շրջապատից:
Հաշմանդամների խնդիրների լուծումները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը տարաբնույթ ծրագրերի շրջանակներում անդրադառնում է սահմանափակ կարողություններով անձանց խնդիրներին: Մասնավորապես, երրորդ տարին է, ինչ տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ՙԱրև՚ ծրագրի շրջանակներում կազմակերպվում են համակարգչային տեխնիկայի յուրացման դասընթացներ, տրվում վկայականներ ու համակարգչային լրակազմ տեխնիկա` դրանով իսկ ինտեգրելով նրանց հասարակական կյանքին:
Սիրելի հայրենակիցներ, Ձեզ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, Ձեր բոլոր ցանկությունների իրականացում:
ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան