Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2011թ. նոյեմբերի 9-ին, 15-ին, 29-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

  • 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Շվեյցարիայից Nathalie Stiftung հիմնադրամի կողմից ԼՂՀ ԱՆ ՙՔերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի համար ստացված բեռի` տրանսպորտային միջոց` բեռնված օրթոպեդիկ պարագաներով (ապրանքների բաշխման մասին որոշում թիվ 67-Ա առ 09.11.11թ.).
  • ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի թիվ 51-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ 68-Ա առ 09.11.11թ.).
  • 2011 թվականի օգոստոսի 26-ին ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հասցեով ստացված բեռի` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (ապրանքների բաշխման մասին որոշում թիվ 69-Ա առ 15.11.11թ.).
  • 2011 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ ՙՄարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության միջոցով ստացված  բեռի` դեղեր (ապրանքների բաշխման մասին որոշում թիվ   70-Ա առ 15.11.11թ.).
  •  ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման՚ ծրագրի մասին  (որոշում թիվ 71-Ա  առ 29.11.11թ.):
ԿԻՍՎԵԼ