Ս.թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարար Ն.Ասծատրյանի մոտ հրավիրվեց խորհրդակցություն` նվիրված ԲՍՓ կենտրոնի գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրների առավել արդյունավետ լուծմանը և բացթողումների բացառմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժնի գլխավոր մասնագետ – նյարդաբան Ն. Մնացականյանը, վիրաբույժ Հ. Օրդայանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հ.Հակոբյանը:
Խորհրդակցությունը անցավ համագործակցության մթնոլորտում: Պարզաբանվեցին ներկաներին հուզող բոլոր հարցերը: Զեկույցով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հ.Հակոբյանը և ներկայացրեց գործակալության վերջին 3 ամսվա գործունեության վերլուծության տվյալները:
ՀՀ ԲՍՓ գործակալության փորձագետները բավարար գնահատեցին ԼՂՀ ԲՍՓ կենտրոնի կատարած աշխատանքները:
Խորհդակցության վերջում նախարար Ն.Ասծատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԲՍՓ գործակալության փորձագետներին համատեղ աշխատանքների համար: