Դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր, որն արդեն իսկ խոսում է սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի, նրանց իրավունքների, սոցիալական պաշտպանության մասին: Պատերազմի հետևանքով, ցավոք, աճել է հաշմանդամների թիվը մեր հանրապետությունում: Նրանք, իհարկե, գտնվում են պետության հոգածության ներքո, բայց դրան պետք է գումարվի նաև հասարակության յուրաքանչյուր անդամի սրտացավ վերաբերմունքն ու հոգատարությունը:
ԼՂՀ կառավարությունը` ի դեմս սոցիալական ապահովության նախարարության, շարունակում է իրականացնել միջոցառումներ, որոնք միտված են հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ու կենսամակարդակի բարելավմանը, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը, հասարակությանն ինտեգրելուն, հնարավորինս հավասար պայմաններ ապահովելուն և այլ հիմնախնդիրների լուծմանը, որը կօգնի նրանց ավելի հեշտությամբ հաղթահարել ամենօրյա դժվարություններն ու արգելքները:
Սիրելի հայրենակիցներ, Ձեր նկատմամբ հոգատար վերաբերմունքը մեզ համար ոչ թե մեկ միջազգային օրվա, այլ` առօրեկան գործ է: Ձեզ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, միշտ եղեք շրջապատված սիրով ու ջերմությամբ:
ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան