Այսօր` դեկտեմբերի 28-ին, ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը այցելել է 18 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող բնակարաններ և տեղում ծանոթացել բնակարանների կահավորման ընթացիկ աշխատանքներին: Ի կատարումն ԼՂՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 16-ի “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող բնակարանների կահավորման մասին” թիվ 620 որոշման, ԼՂՀ սոցապահովության նախարարությունը` ի դեմս աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության, կազմակերպել է բնակարանների կահավորման աշխատանքները:
Մեկսենյականոց հարմարավետ բնակարանների կահավորումն իրականացվում է ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին` 2.5 մլն դրամի սահմաններում:
Կատարված աշխատանքները բավարար գնահատվեցին նախարարի կողմից:
Բնակարանամուտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Ծննդի նախաշեմին:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Նախարարի այցը առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող բնակարաններ