Նվիրատվություն` երեխաներին

 Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հասարակությունում ինտեգրման նպատակով շարունակվում է նրանց նկատմամբ պետության կողմից  ուղղված նպատակային ծրագրերի  իրականացումը, ինչպես նաև “Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման ապահովումը:
Ս.թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում կազմակերպվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջոցով “Գինդ” տպարանի տնօրեն Կարեն Ավորյանի և ամերիկահայ բարերարի կողմից Հեռուստամարաթոն 2011-ին նվիրաբերված գումարների` 2877000 (երկու միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար) դրամի չափով,  դրամական օգնության բաշխումը` հանրապետությունում բնակվող, առանց ծնողական խնամքի մնացած 47 երեխաներին, յուրաքանչյուրին` 61000 դրամի չափով:

ԿԻՍՎԵԼ