Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից  2011թ. դեկտեմբերի 09-ին, դեկտեմբերի 13-ին, դեկտեմբերի 16-ին, դեկտեմբերի 20-ին և դեկտեմբերի 26-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

 

• 2011 թվականի  հոկտեմբերի 12-ին բարերար Անդրանիկ Շահբազյանի  կողմից Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հասցեով ստացված բեռի` գրենական պիտույքներ (որոշում թիվ 72-Ա առ 09.12.11թ.)
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մանկապարտեզի խաղահրապարակի համար գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 73-Ա առ 09.12.11թ).
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի  շրջանի Գառնաքար գյուղի դպրոցի գույքի պատրաստում, գնում, տեղափոխում և տեղադրում՚ ծրագրի մասին (որոշում թիվ 74-Ա առ 09.12.11թ).
• ԼՂՀ քաղաքաշինության  նախարարության կողմից իրականացվող  ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի նախկին Մարիամյան,  Ղուկասյան արքունական օրիորդաց գիմնազիայի շենքի վերակառուցում-վերանորոգում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի կենտրոնի՚ ծրագրի մասին (որոշում թիվ 75-Ա առ 13.12.11թ).
• ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու քաղաքի Քարդաշի աղբյուրի վերակառուցման, Ն.Ստեփանյան փ. և Ազատամարտիկների նրբանցքով անցնող Կ1-6 կոլեկտորի կառուցման և Վ.Ստեփանյան փ. անցնող Մագիստրալ 2-ի ճյուղ 6-2, Մագիստրալ 8-ի ճյուղ 8-1, Մագիստրալ 16-ի ճյուղ 16-2 և Մագիստրալ 17-ի ճյուղ 17-3 կառուցման շինարարական աշխատանքների իրականացման՚ ծրագրի մասին (որոշում թիվ 76-Ա առ 16.12.11թ).
• 2011 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարության ՙՄարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված դեղորայքը` Մետֆորմին 500 մգ (որոշում թիվ 77-Ա առ 20.12.11թ.)
• 2011 թվականի նոյեմբերի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված բեռի` տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում թիվ 78-Ա առ 20.12.11թ.)
• ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման համար Իմպուլս-մարմարե արհեստական բետոնե գունավոր պատուհանագոգերի մատակարարում՚ (որոշում թիվ 79-Ա առ 26.12.11թ.)
• ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի թիվ 51-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում թիվ 80-Ա առ 26.12.11թ.):

ԿԻՍՎԵԼ