ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Յուրաքանչյուր անցնող տարի, հիրավի, պատմական է և հետադարձ հայացք ձգելով` փորձում ենք հանրագումարի բերել արած-թողածը` գալիք տարում դրանք կրկնապատկելու, նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Սոցիալական ոլորտի ռազմավարական որոշումների կայացման կողմնորոշիչը եղել և մնում է մարդու բարեկեցությունը և սոցիալական զարգացումը: Ուստի, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ գալիք տարվա պետբյուջեն սոցիալական ուղղվածություն ունի: Ուզում եմ հավաստիացնել, որ մեկնարկած ռազմավարական նշանակության բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակություն են ունենալու, այլև կյանքի են կոչվելու նորերը: Թող 2012-ը մեր երկրի ու ժողովրդի համար լինի նոր ձեռքբերումների ու առաջընթացի տարի: Մաղթում եմ սեր ու համերաշխություն, բարեկեցություն, խաղաղ պայմաններում արարելու հնարավորություն, բյուր մանուկների ծնունդ:
Թող Նոր տարին բոլորիս համար լինի ստեղծագործ աշխատանքի, ընտանեկան երջանկության ու բարօրության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան

ԿԻՍՎԵԼ