2012 թվականի հունվարի 31-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` փոխնախարար Լ. Ղուլյանի, աշխատակազմի ղեկավար Ա. Ծատրյանի և նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների մասկակցությամբ:
Խորհրդակցությունը վարում էր նախարար Ն. Ասծատրյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
• ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից 2011թ. կատարված աշխատանքների ամփոփում,
• 2012 թ. նախատեսված աշխատանքների քննարկում:
Օրակարգը հաստատելուց հետո ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան հակիրճ տեղեկատվությամբ: Նախարար Ն. Ասծատրյանը բավարար գնահատեց ստորաբաժանումների կատարած աշխատանքները և հանձնարարեց բոլոր բնագավառների պատասխանատուներին 2012 թվականին նախատեսված ծրագրերը իրագործել պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում:
Ստորաբաժանումների առկա խնդիրների և հարցերի շուրջ նախարար Ն. Ասծատրյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: