Բարձրացվել են զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը

ԼՂՀ կառավարության 2012թ. հունվարի 19-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚ թիվ 12–Ն որոշման համաձայն, փոփոխություններ են կատարվել  2001թ. օգոստոսի 22-ի ՙԶինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին՚ թիվ 222 որոշման մեջ, ըստ որի բարձրացվել են ներքոհիշյալ խմբերի զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու /մահանալու/ դեպքում 2012 թվականից կհատկացվի 910.0 հազ. դրամ նախկինում հատկացվող 580.0 հազ. դրամի դիմաց /տարբերությունը` 330.0 հազ. դրամ/.
բ/ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու /մահանալու/ դեպքում 2012 թվականից կհատկացվի 455.0 հազ.դրամ նախկինում հատկացվող 290.0 հազ.դրամի դիմաց /տարբերությունը` 165.0 հազ. դրամ/:
Բարձրացվել են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող զինծառայողների հատկացվող պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը: Այսպես 2012թ. հունվարի 1-ից գործող չափերը կկազմեն`
ա/ 1-ին խմբի հաշմանդամներին` 455.0 հազ. դրամ նախկինում հատկացվող 290.0 հազ.դրամի դիմաց /տարբերությունը` 165.0 հազ. դրամ/.
բ/ 2-րդ խմբի հաշմանդամներին` 364.0 հազ. դրամ նախկինում հատկացվող 232.0 հազ.դրամի դիմաց /տարբերությունը` 132.0 հազ. դրամ/.
գ/ 3-րդ խմբի հաշմանդամներին` 273.0 հազ. դրամ նախկինում հատկացվող 174.0 հազ.դրամի դիմաց /տարբերությունը` 99.0 հազ.դրամ/:

ԿԻՍՎԵԼ